Քաղաքական

20.01.2021 12:02


Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին․ ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ

Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին․ ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ

Dejavu տելեգրամյան ալիքը մեջբերել է ՌԴ ԶՈՒ հետախուզության ГРУ նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Անդրեյ Դեվիատովի խոսքերը․

«Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին։ Ո՞նց կարելի է կուրորեն հավատալ Թուրքիային և Ադրբեջանին։

Ուրեմն` նրանք սկզբից կարճ ժամանակով բացելու են Հայաստանի հետ սահմանները, վերցնելու են Մեղրիի միջանցքը, ապա փակելու են սահմանները։ Իսկ Հայաստանը այլևս որպես հակաքայլ չի կարողանալու փակել Մեղրիի միջանցքը, քանի որ այդ միջանցքը լինելու է փաստացի Հայաստանի կազմում, բայց Հայաստանի հսկողությունից դուրս և ունենալու է առանձին կարգավիճակ։ Այդ ժամանակ, եթե Հայաստանը փորձ անի փակել միջանցքը` Թուրքիան և Ադրբեջանը սպառնալու են նոր պատերազմով»։

Այս խորագրի վերջին նյութերը