Կարծիք

20.01.2021 10:56


Էս ի՞նչ արեցիք, էս ո՞նց դավաճանեցիք, ախր մենք մեր արյան գնով պահեցինք հողերը, իսկ դո՞ւք, դուք այն ծախեցիք, խեղկատակ ղեկավարություն

Էս ի՞նչ արեցիք, էս ո՞նց դավաճանեցիք, ախր մենք մեր արյան գնով պահեցինք հողերը, իսկ դո՞ւք, դուք այն ծախեցիք, խեղկատակ ղեկավարություն

Այսօր Եռաբլուրում խենթանալու տեսարան էր։ Ձյուն, քամի ու դրոշակները ծածանվում էին միաժամանակ։ Այն կարծես մեր Տղաների ոգու կանչն է, ցասումը։ Էս ի՞նչ արեցիք, էս ո՞նց դավաճանեցիք, ախր մենք մեր արյան գնով պահեցինք հողերը, իսկ դու՞ք, դուք այն ծախեցիք խեղկատակ ղեկավարություն։ Իսկ գիտե՞ք այսօր ինչ էինք պլանավորել մենք, պետք է ցնծայինք հարազատ բարեկամներով, ընկեր ընկերուհիներով։ Բայց դուք ինչ արեցիք, դուք զրկեցիք բազմաթիվ ընտանիքների այդ հաճույքից, գողացաք մեզանից մեր ամենաթանկը, մեր Զավակներին, մեր երազանքները։ Դուք մեզ դարձրեցիք սևազգեստ, դուք ստիպեցիք, որ ես բոլոր հագուստիս գրպաններում ունենամ թաշկինակ, պայուսակիս մեջ միշտ ունենամ խունկ, ածուխ, կրակայրիչ, որովհետև մի գուցե խանութ գնալու ճանապարհին միտքս ու հոգիս ինձ տանեն Եռաբլուր, որովհետև այնտեղ է իմ ԳԱՆՁԸ ,որովհետև ես սարսափելի կարոտում եմ նրան։

Միշտ ասելու եմ ատում եմ ձեզ խեղկատակ, դավաճան ղեկավարություն, իմ ցավս ծնում է ատելություն ձեր հանդեպ ու ուզում եմ, որ զգաք այն ամենը ինչ հիմա զգում է իմ ընտանիքը ու 5000+ ընտանիքներ։

Աստղ Գալեյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը