Աշխարհ

18.01.2021 19:00


Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը

Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհվել է 2855 ադրբեջանցի զինծառայող, 50-ն անհետ կորած է համարվում:

«Ներկայացնում ենք մինչև հունվարի 18-ը հուղարկավորված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2855 զինծառայողների լուսանկարները, անունները, ազգանունները, զինվորական կոչումները և ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև 50 զինծառայողների, որոնք անհետ կորած են համարվում: Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող զինծառայողների որոնման և նույնականացման ուղղությամբ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը