Քաղաքական

17.01.2021 14:20


Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են արել (տեսանյութ, լուսանկար)

Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն ավտոերթ են արել (տեսանյութ, լուսանկար)

«Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնությամբ այսօր Արշակունյաց պողոտայից մեկնարկել է ավտոերթ։ Ակցիայի մասնակիցները հասնել են Հանրապետության հրապարակ։

Ակցիայի մասնակիցները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։

Քաղաքացիներն ավտոմեքենաներին փակցրել էին եռագույններ, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ «դավաճան» մակագրությամբ։

Հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին հավաքված։ Ակցիայի որոշ մասնակիցների եւ ոստիկանների միջև գրանցվեց միջադեպ։ Ապօրինի կերպով բերման ենթարկվեց «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը