Կարծիք

16.01.2021 12:38


Ողբերգությունն այն է, որ այսքանից հետո այդ ոչնչությունը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և կան նրան պաշտպանող հայազգի արարածներ

Ողբերգությունն այն է, որ այսքանից հետո այդ ոչնչությունը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և կան նրան պաշտպանող հայազգի արարածներ
Այս երկու քարտեզների տարբերությունը միայն փոփոխված սահմանները, Արցախի, հիմա նաև Հայաստանի կողմից կորցրած տարածքները, տասնյակ հազարավոր փախստականները, ավելի քան տաս հազար վիրավորները, հինգ հազար զոհվածները, այդքան էլ սգավոր ընտանիքները, հազարավոր անհետ կորածները, հարյուրավոր գերիները, Արցախյան առաջին հերոսամարտում իրենց կյանքը տված հազարավոր հերոսները, ցուրտ ու մութ տարիները հաղթահարած, հաղթած հայ ժողովրդի խոցված արժանապատվությունը, Սփյուռքում մեր հայրենակիցների գլխահակ, ամոթահար վիճակը չէ միայն։ Հայաստանի անկախացումից և Արցախյան հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետությունը, իր մարտունակ բանակով, դարձել էր տարածաշրջանում հաշվառելի գործոն, գերտերություններն իրենց ծրագրերը կազմելիս մեր երկիրը դիտարկում էին որպես այստեղ հնարավոր զարգացումների վրա ազդելու ունակ մի պետություն։
Ցավոք, ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները, որի հետևանքը եղավ իրենց կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Արդյունքում մենք, վերոհիշյալ կորուստներից բացի, կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբյեկտ լինելու հանգամանքը, այլև մեր սուվերենության զգալի մասը, վերածվելով ռուսական ֆորպոստի։ Մեզ վերաբերվող հարցերն արդեն քննարկվում են ոչ թե վարչապետի աթոռին փռված փալասի, այլ Ռուսաստանի նախագահի հետ, մեր համար կենսական, հայ ազգի գոյաբանական հարցերը լուծվում են, հիմնվելով ոչ թե մեր ազգային շահերի գնահատման վրա, այլ ելնելով նրանից, թե ինչքանով են դրանք համընկնում Ռուսաստանի շահերի հետ։
Ու ողբերգությունն այն է, որ այսքանից հետո այդ ոչնչությունը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և կան նրան պաշտպանող հայազգի արարածներ։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը