Լրահոս

16.01.2021 11:54


Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանը Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանական կողմը երեկ երեկոյան Թալիշ-Մատաղիս ուղղությամբ գտել և հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն, այս մասին Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Նա նշեց, թե հայկական կողմին փոխանցված դիերն անճանաչելի են։ «Մարմինների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,-ասաց Թադևոսյանը։

Այսօր որոնողական աշխատանքներն իրականացվելու են Հադրութի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և Շուշիի ուղղություններով։

Այս խորագրի վերջին նյութերը