Աշխարհ

16.01.2021 09:25


«Ռոմա»-ն զիջեց «Լացիո»-ն. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Ռոմա»-ն զիջեց «Լացիո»-ն. Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց «Լացիո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հռոմեական դերբին հաջող չդասավորվեց «Ռոմա»-ի համար, քանի որ «Լացիո»-ն հենց մեկնարկում կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: 14-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Իմոբիլեն: Առաջին կեսի 23-րդ րոպեին օգտվելով «Ռոմա»-ի անփույթ խաղից «Լացիո»-ն նաև կրկնապատկեց հաշվի առավելությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ալբերտոն: «Ռոմա»-ն նաև երրորդ գնդակը բաց թողեց արդեն երկրորդ կեսում: Ալբերտոն դարձավ դուբլի հեղինակ: «Լացիո»-«Ռոմա»` 3:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում է և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս տուրից հետո «Ռոմա»-ն 3-րդն է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Լացիոն»` 7-րդն է:

Այս խորագրի վերջին նյութերը