Քաղաքական

14.01.2021 18:33


Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին Փաշինյանն առաջարկել էր տնօրենի պաշտոնում նշանակել․ Dejavu

Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին Փաշինյանն առաջարկել էր տնօրենի պաշտոնում նշանակել․ Dejavu

Dejavu տելեգրամյան ալիքը գրում է․ Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին Փաշինյանը, ըստ էության, առաջարկել է տնօրենի պաշտոնում նշանակել՝ հստակ հասկացնելով, որ այդ քայլն անելով ինքը բացարձակ վստահության կարժանանա, սական Համբարձումյանը հրաժարվել է` բացատրելով, որ հիմքեր չկան, իսկ իր նկատմամբ վստահությունը, հետևաբար նաև նշանակումը չի կարող դրանով պայմանավորված լինել։

Դրանից հետո փորձ է արվել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջոցով կոնտրոլի վերցնել Համբարձումյանի գործողությունները, սակայն դրան էլ վերջինս ընդիմացել ու թույլ չի տվել։ Այս դեպքերն են հանդիսացել հրաժարականի առիթներից մեկը, որոնց մասին Համբարձումյանը համառորեն լռում է։ Այսինքն` փորձել են անել այն նույնը, ինչ արեցին Ավինյանի միջոցով, երբ վերջինիս ուղարկեցին ԱԱԾ ու նա, Աբազյանի հիվանդության ընթացքում, ղեկավարում էր ծառայությունը և մարդկանց ձերբակալման ցուցումներ էր տալիս։

Այս խորագրի վերջին նյութերը