Աշխարհ

13.01.2021 16:47


Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանում վայրէջք է կատարել թուրքական ռազմական 27 ինքնաթիռ

Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանում վայրէջք է կատարել թուրքական ռազմական 27 ինքնաթիռ

Անցած շաբաթվա ընթացքում Թուրքիայից Ադրբեջան է ժամանել տարբեր տեսակի 27 ինքնաթիռ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Meydan TV- ի համահիմնադիր և ընդդիմադիր բլոգեր Հաբիբ Մյունթեզիրը:

Ըստ նրա՝ անհասկանալի է՝ ռազմաբազա՞ կստեղծվի, թե՞ ինչ-որ այլ բան, բայց հնարավոր է, որ առաջիկայում «մենք տարածաշրջանում հետաքրքիր իրադարձությունների ականատես լինենք»: «Տարածաշրջանի անվտանգությունը շատ կարևոր է աշխարհի համար»,-գրում է լրագրողը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը