Աշխարհ

13.01.2021 16:48


Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքների մասին

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որի ժամանակ դիտարկվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման ընթացքը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը