Կարծիք

12.01.2021 16:45


Նիկոլն ու Մարիսկան

Նիկոլն ու Մարիսկան
19-րդդարի սկզբում Եվրոպայում մի գեղեցկուհի կար՝ Մարիա Վալևսկայա: Սրան լեհ մեծահարուստներն ու կառավարող ազնվականությունը «գործուղել» էին Նապոլեոնի մոտ, մերթընդմերթ հիշեցնելու կայսրին, որ Լեհաստանին անկախություն է խոստացել: Էս խեղճ կոմսուհին էլ ամեն անգամ Նապոլեոնի անկողինը մտնելուց առաջ հարցնում էր՝ «իսկ Լեհաստա՞նը»: Բնականաբար կայսրն առանց սեթևեթանքի խոսքը կտուրն էր գցում ու շարունակում ծեր ամուսնու լուռ հայացքի ներքո «տաշել» էդ գեղեցկուհուն: Արդյունքում Նապոլեոնը Լեհաստանին էդպես էլ անկախություն չտվեց, իսկ Վալևսկայան պատմության մեջ մնաց որպես կայսեր կուրտիզանուհի:
Հիմա գանք մեր օրերը.
Նիկոլը գնացել էր Մոսկվա, իբր Արցախի հետագա ճակատագրի հարցը բարձրացնելու, գերիների վերադարձը կազմակերպելու, բայց հենց դրա մասին ծմրկտացել է, իրեն հիշեցրել են, որ իր միակ առաքելությունը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հայտարարության տակ ստորագրելն է, այսինքն՝ միայն տալը:
Էդուարդ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը