Կարծիք

12.01.2021 16:29


Մոլորություն ա կարծել, թե մենք կարող ենք թուրքի հետ կողք-կողքի ապրել

Մոլորություն ա կարծել, թե մենք կարող ենք թուրքի հետ կողք-կողքի ապրել
Մոլորություն ա կարծել, թե մենք կարող ենք թուրքի հետ կողք-կողքի ապրել։ Խորհրդային տարիների մարդիկ ասում են՝ «դե ոնց ենք էն սովետի ժամանակ իրար հետ ապրել, հիմա էլ նույնը կլինի էլի»։ Չի լինի։ Էն ժամանակ պատերազմ չկար, էն ժամանակ էսքան թափված արյուն չկար։ Էն ժամանակ գիշերով հային կացնահարողին ադրբեջանում դափնիների չէին արժանացնում։ Էն ժամանակ մանկապարտեզից հային ատել չէին սովորացնում։
Այս 30 տարիների ընթացքում այն աստիճան հայատյացություն ա ներարկվել ադրբեջանական սերունդների մեջ, որ պատկերացնել անգամ սարսափելի է։
30 տարի առաջ թուրքն էլի թուրք էր, բայց 30 տարի անց, առավել ևս հիմա, նա վախկոտ, բայց «հաղթած» թուրք է։ Սա մոտավորապես նույնն է, որ մեկին 30 տարի ստորացնես, հետո մեկ օրում նա դառնա քեզ պայմաններ թելադրողը, քո հայրենակիցների ճակատագիրը որոշողը։ Նա այդ 30 տարվա ստորացումը երբեք չի ներելու, ու քանի որ նաև թուրք է, միշտ էլ հարմար առիթ է ման գալու գիշերով քեզ կացնահարելու, քո հետ ընկերություն անելու, բայց հարմար պահին վիզդ կտրելու ու տունդ թալանելու։
Շատերը նաև բերում են ռուսների ու չեչենների օրինակ։ Կրկին տեղին չէ, որովետև դեռ մեծ հարց է, թե իրականում ո՞վ հաղթեց այդ պատերազմում և ով է ում այսօր ստիպված հանդուրժում։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը