Կարծիք

12.01.2021 14:18


Ահա թե ինչու Մոսկվայում Նիկոլը ոչ մի հարց չլուծեց և Ալիևը ինչ դեմը դնում էր, լուռ ստորագրում էր

Ահա թե ինչու Մոսկվայում Նիկոլը ոչ մի հարց չլուծեց և Ալիևը ինչ դեմը դնում էր, լուռ ստորագրում էր
Մոսկվա թռնող ինքնաթիռում, օդ բարձրանալուց մեկ րոպե առաջ.
— Տղա՛, ամեն ինչ վերցրե՞լ ես։
— Այո, պարոն վարչ...
— Հաստա՞տ։
— Այո-այո։
— Բա պարզաբանում պահանջող հայացքս ո՞ւր ա։
Օգնականը սպիտակում է... Սկսում քրքրել ծոցագրպանները, հետո բոլոր գրպանները... Երիտասարդը հանկարծ զգում է, որ ինքնաթիռի սալոնում ահավոր շոգ է, ճակատին քրտինք է դուրս տալիս։
— Ըըըը... պ-պ-պարոն վա...
— Անասուն, հազար եմ ասել, էդ ամենակարևորն ա, հասկանո՞ւմ ես։
— Պ-պ-պա...
— Անասուն։ Կատարյալ անասուն։
— Բ-բա հիմա ի՞նչ ենք անելու։
— Ի՞նչ ենք անելու... Ի՞նչ ենք անելու։ Կրվելու ենք, հիմա՛ր, այ թե ինչ ենք անելու։
* * *
Ահա թե ինչու Մոսկվայում Նիկոլը ոչ մի հարց չլուծեց և Ալիևը ինչ դեմը դնում էր, լուռ ստորագրում էր։ Որովհետև օգնականը կառավարական առանձնատնից դուրս գալիս մոռացել էր շեֆի պարզաբանում պահանջող հայացքը վերցնել։
Ի դեպ, ասում են, որ այդ տղան Հրայր Թովմասյանի դվայուռդնի սանիկն ա։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը