Լրահոս

11.12.2020 13:13


Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Երևան-Գորիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ՊԲ զինծառայող է մահացել

Երևան-Գորիս ճանապարհին դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը