Քաղաքական

02.12.2020 19:48


Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս սպաների տեղակայման ժամկետի մասին

Թուրքիայի ՊՆ-ն խոսել է մշտադիտարկման համատեղ կենտրոնում թուրք և ռուս սպաների տեղակայման ժամկետի մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է պաշտպանության և անվտանգության հարցերին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությունը, Աքարը նաև խոսել է Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի մասին։

«Մեր փոխնախարարը պաշտոնակցի հետ քննարկել և եզրափակել է հարցի տեխնիկական մանրամասները: Ձեռք է բերվել համաձայնություն: Մեր համատեղ դիտորդական կենտրոնը ստեղծելու համար որևէ խոչընդոտ չի մնացել: Հիմա ընթանում են այնտեղի շինարարական աշխատանքները։ Մեր ընկերները շատ կարճ ժամանակ անց ծառայելու են այնտեղ: Թուրք և ռուս գեներալները, սպաները միասին կլինեն այնտեղ, կապահովեն հրադադարի ռեժիմի պահպանումը և ջանքեր կգործադրեն հրադադարի ռեժիմը մշտական դարձնելու ուղղությամբ: Բացի այդ, շարունակվում են ադրբեջանցի եղբայրների հետ զորավարժությունները»,-ասել է Աքարը:

Այս խորագրի վերջին նյութերը