Կարծիք

02.12.2020 18:12


Նիկոլ Փաշինյանի ու լավ լուրերի անհամատեղելիությունը

Նիկոլ Փաշինյանի ու լավ լուրերի անհամատեղելիությունը

Երկու լուր ունեմ։ Երկուսն էլ վատ։

1․ Պուտինը հայտարարել է, որ հեղափոխությունները տանում են դեպի դժոխք։

2․ Պուտինը նաև հայտարարել է, որ պետք է աջակցել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին (ՌԴ նախագահի ասածի կոնտեքստը եռակողմ համաձայնության շրջանակներում էր և խաղաղության պահպանման հարցում)։

1–ին հայտարարությունը փորձում են չնկատելու տալ նիկոլենք։

2–րդ հայտարարությունը ոգևորել է մինչև վերջերս ՌԴ–ի ու անձամբ Պուտինի դեմ ակցիաներ անող, հակառուսական քարոզով փող աշխատող, ինքնիշխանությունից ճամարտակող, ՌԴ–ին «թավշյա» հեղափոխությանն ադապտացվելու կոչ անող նիկոլենց։

Թե ինչու են այս լուրերը վատը, կարող եք ինքներդ գլխի ընկնել։ Իսկ ովքեր գլխի չեն ընկնի՝ թող նայեն քարտեզին ու հետո կողքից նայեն Հայաստանի Հանրապետությանը։

Ու որպեսզի լավ լուր ունենանք, պետք է արդեն ինքներս մեր ներսը տեսնենք։ Ճանաչենք ինքներս մեզ։ Հիմա վերջին շանսն է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը