Լրահոս

29.11.2020 13:10


Տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ռումբ է տեղադրված

Տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ռումբ է տեղադրված

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 29-ին, ժամը 04:10-ին տեղեկություն է ստացել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Մինչև ժամը 07։27-ը փրկարարները, ինժեներասակրավորական խումբը և ոստիկանության կինոլոգիական խումբը «Աստղիկ» ԲԿ-ի 3-րդ մասնաշենքում (3-րդ, 5-րդ և 10-րդ հարկերում) իրականացրել են տեղազննում, որի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Այս խորագրի վերջին նյութերը