Լրահոս

26.11.2020 17:04


Զոհվել է «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

Զոհվել է «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանը զոհվել է, հայտնում են Սարդարապատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ, դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։
Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։ Աստված հոգիդ լուսավորի․․․»:

Հոգեհանգստի արարողությունն այսօր է՝ 26.11.2020թ., Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Դավիթն ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:

Այս խորագրի վերջին նյութերը