Քաղաքական

20.11.2020 13:51


Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում

Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժում

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատերազմի նախօրեին 215.000 ԱՄՆ դոլարով 3 հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժի այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասում։ Այս մասին տեղեկացնում են Mediaport-ի տելեգրամյան էջում:

«Առանձնատունը Սիմոնյանը գրանցել է իր մոր՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի անունով։ Պատերազմի ողջ ընթացքում այնտեղ ընթացել են նորոգման ինտենսիվ աշխատանքներ։

Հավելենք, որ առանձնատնից բացի, այս տարի Ալեն Սիմոնյանը 140 քմ մակերոսով բնակարան է ձեռք բերել Երևանի Եկմալյան 1/1 հասեցում գտնվող նորակառույցում, ինչպես նաև ավտոսրահից գնել է Range Rover մակնիշի նոր ավտոմեքենա։

Լրատվամիջոցներին խնդրում ենք պարզել՝ որտեղի՞ց Փաշինյանի թիմակցին այսքան կարողություն՝ այն էլ 1 տարում»:

Այս խորագրի վերջին նյութերը