Քաղաքական

15.11.2020 17:45


Արայիկ Հարությունյանը վախեցավ Նիկոլ Փաշինյանից ու տապալեց միասնաբար պատերազմելու առաջարկը

Արայիկ Հարությունյանը վախեցավ Նիկոլ Փաշինյանից ու տապալեց միասնաբար պատերազմելու առաջարկը

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի շրջապատից ուշագրավ տեղեկություններ են ստացվում այն մասին, թե ինչպես է Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վախից տապալել միասնաբար թշնամուն դիմագրելու գաղափարը:

Ինչպես հայտնի է, պատերազմն սկսվելուց 3 օր անց Արցախի 1-ին ու Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվել է Արցախում՝ փորձելով իր հնարավորություններով օգտակար լինել: Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել է Արայիկ Հարությունյանին և առաջարկել ընդլայնված հանդիպում կազմակերպել Արցախի բոլոր նախագահների մասնակցությամբ՝ Արայիկ Հարությունյան, Բակո Սահակյան, Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան: Նպատակը՝ ստեղծված պատերազմական իրավիճակում համախմբվել, մաքսիմալ մոբիլիզացնել բոլոր ուժերը, օգտագործել բոլոր արտաքին ու ներքին կապերը, ամեն ինչ անել հաջողության հասնելու համար: Արայիկ Հարությունյանը, սակայն, կտրուկ մերժել է Բակո Սահակյանի առաջարկը՝ պատճառաբանելով, որ Նիկոլ Փաշինյանը հատկապես Քոչարյանի պահով խիստ դեմ է նման ֆորմատներին և կզայրանա, եթե անգամ իմանա, որ նման խոսակցություններ կան:

Արդյունքում՝ այն պոտենցիալը, որը կարող էր օգտագործվել, մնացել է առանց կիրառման: Իսկ թե ինչ ունեցանք նոյեմբերի 10-ին, բոլորը գիտեն:

Փաստորեն, նույնիսկ Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի պես ոխերիմ քաղաքական հակառակորդները մի կողմ դրեցին ամեն ինչ ու պատրաստակամություն հայտնեցին միասնաբար գործելու, բայց Փաշինյանի համար կարևորը ոչ թե միասնությունն էր ու Արցախը, այլ սեփական ամբիցիան ու ինչ-ինչ ֆոբիաները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը