Աշխարհ

14.11.2020 13:11


ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել Ղարաբաղի մշակութային արժեքների պահպանման գործում

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել Ղարաբաղի մշակութային արժեքների պահպանման գործում

Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկությամբ կարելի է փորձագետներ ներգրավել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:

«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի»,-ասել է Միտրոֆանովան, ով նախկինում զբաղեցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի պաշտոնը: Նրա խոսքով` «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:

«Միևնույն ժամանակ, հատուկ խնդրանքով, հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից առաջարկված փորձագետների ներգրավել»,-շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպանը:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առցանց ասուլիսին ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների և առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների հետ միասին, կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային և կրոնական վայրերի վերակենդանացման և դրանց անվտանգ և հարգալից գործունեության ապահովման գործում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը