Քաղաքական

09.11.2020 19:49


Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել. կա երկու զոհ (տեսանյութ)

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել. կա երկու զոհ (տեսանյութ)

Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ռուսական ուժային կառույցների աղբյուրը:

«Ենթադրաբար ռուսական ուղղաթիռը խոցվել է Նախիջևանի կողմից։ Այն ընկել է Հայաստանի տարածքում»,-ասաց մեր աղբյուրը։

ՀՀ ԱԻՆ-ից էլ հայտնում են, որ նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

Հայաստանում ռուսական ուղղաթիռի խոցման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամները, մեկը տարհանվել է միջին ծանրության վնասվածքներով:

Հայաստանում կործանված ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել, հաղորդում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

Այս խորագրի վերջին նյութերը