Քաղաքական

04.11.2020 17:37


Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի․ Պուտին (տեսանյութ)

Ռուսաստանը հնարավոր ամեն ինչ անում է, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի․ Պուտին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի գործադրած ջանքերի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ ազգային միասնության օրվան նվիրված տեսակոնֆերանսի ժամանակ Վլադիմիր Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է հակամարտության շուտափույթ լուծման համար, շփման մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եւ հույս է հայտնել, որ կհաջողվի հասնել արդյունքների, որոնք կբավարարեն բոլորին:

«Դուք գիտեք, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, ինչ մեզանից կախված է, որպեսզի Հարավային Կովկասի հակամարտությունն ավարտվի, եւ որքան հնարավոր է արագ, որպեսզի պահպանվի այն մարդկանց կյանքը, որոնք կանգնած են իրար դեմ եւ, ցավոք, մինչ այժմ իրար տեսնում են ինքնաձիգների, հրացանների նշանառության տակ, իրար դեմ զենք են օգտագործում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել նաեւ խաղաղ բանակցային գործընթացի միջոցով»,-ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը կապի մեջ է թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ:

«Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել ... այնպիսի հիմքի վրա, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում ՝ դրան կարելի է հասնել խաղաղ ճանապարհով»,-եզրափակել է ՌԴ նախագահը:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը