Աշխարհ

03.11.2020 10:42


Վիեննայում սպանված ահաբեկիչն իսլամիստ էր, ահաբեկչության զոհերը երեքն են. Ավստրիայի ՆԳՆ ղեկավար (տեսանյութ)

Վիեննայում սպանված ահաբեկիչն իսլամիստ էր, ահաբեկչության զոհերը երեքն են. Ավստրիայի ՆԳՆ ղեկավար (տեսանյութ)

Վիեննայում սպանված ահաբեկիչն իսլամիստ էր. ընդհանուր առմամբ, երեք մարդ է զոհվել նախօրեին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հայտարարել է Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհեմմերը:

«Երեկ մենք ապրեցինք ահաբեկչություն, որը կազմակերպել էր առնվազն մեկ իսլամիստ, իրավիճակ, որի նմանն Ավստրիայում տասնամյակներ շարունակ տեղի չի ունեցել»,-ասել է Նեհեմմերը լրագրողներին:

«Ահաբեկչին նախօրեին գնդակահարել է ոստիկանությունը, նրա վրա պայթուցիկներով գոտի է եղել, նա «համակրել է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը»,-ասել է Նեհեմմերը:

Նրա խոսքով՝ կա երեք զոհ. երկու տղամարդ և մեկ կին, նաև 15 վիրավոր:

Այս խորագրի վերջին նյութերը