Լրահոս

29.10.2020 22:29


Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Կորոնավիրուսից մահացել է համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանցը

Կորոնավիրուսային հիավանդությունից մահացել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը

Ցավով, տեղեկացանք, որ կորոնավիրուսային հիվանդությունը խլել է համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցի կյանքը:

Առողջապահության նախարարության ողջ անձնակազմը` ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի, խորին ափսոսանք է հայտնում մեծանուն գիտնականի կորստի կապակցությամբ:

Ցավակցում ենք պարոն Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը