Աշխարհ

29.10.2020 12:54


Թրամփի հանրահավաքի ժամանակ Արիզոնայի երկնքում անհայտ ինքնաթիռ Է կալանվել

Թրամփի հանրահավաքի ժամանակ Արիզոնայի երկնքում անհայտ ինքնաթիռ Է կալանվել

Ամերիկյան F-16 կործանիչն անհայտ ինքնաթիռ Է կալանել Արիզոնայի երկնքում թռիչքների սահմանափակման գոտում՝ Բուլհեդ Սիթիի հարևանությամբ, որտեղ տեղի Էր ունենում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանրահավաքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը: Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) ղեկավար Ջոն Կոռնելիոյի խոսքով՝ ընդհանուր նշանակության ավիացիայի ինքնաթիռը, որը կապի դուրս չի եկել օդային երթևեկության կառավարման մարմինների հետ, առանց թույլտվության մտել Է թռիչքների ժամանակավոր սահմանափակման գոտի (Temporary Flight Restriction, TFR): Հանգամանքները պարզելու համար բարձրացվել Է F-16 NORAD կործանիչը:

«Խախտող ինքնաթիռն սկզբում չի արձագանքել կալանման գործընթացին, բայց ռադիոկապը հաստատել Է այն բանից հետո, երբ NORAD ինքնաթիռն արձակել Է ազդանշանային հրթիռները: Խախտող ինքնաթիռը սահմանափակ մուտքի գոտուց դուրս Է բերվել NORAD ինքնաթիռով՝ առանց հետագա միջադեպերի»,-պատմել Է Կոռնելիոն: Հեռուստաալիքը նշում Է, որ Թրամփի հանրահավաքում գտնվող CNN-ի թղթակիցները չեն տեսել ինքնաթիռը, բայց լսել են F-16-ի ձայները: «Ինձ դուր Է գալիս այդ ձայնը, ես սիրում եմ այն»,-ասել Է Թրամփն ավիացիոն շարժիչների գվվոցի մասին, հավելելով, որ ինքնաթիռն իր հանրահավաքին եկել Է «իրեն ցույց տալու համար»: CNN-ի հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության գործակալները նույնպես հակազդել են ինքնաթիռի անսպասելի հայտնվելուն. ոմանք արագորեն ուղղվել են դեպի Թրամփը, բայց բեմի վրա այդպես Էլ չեն բարձրացել: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են 2020 թվականի նոյեմբերի 3-ին: United States Elections Project-ի տվյալներով՝ արդեն վաղաժամկետ քվեարկել են ավելի քան 70 միլիոն ամերիկացիներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնի երկու թեկնածուները՝ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակիցը՝ Ջո Բայդենը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը