Լրահոս

27.10.2020 12:57


Դերասան Վահագն Սիմոնյանին կենտրոնի ոստիկանները հայտնաբերել և տեղափոխել են դատարան

Դերասան Վահագն Սիմոնյանին կենտրոնի ոստիկանները հայտնաբերել և տեղափոխել են դատարան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից հայտնաբերվել և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայր է տեղափոխվել դերասան Վահագն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Պոնչո» մականվամբ:

Վերջինիս նկատմամբ հետախուզում էր տվել դատարանը, քանի որ դատավորի վարույթում քննվող ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործում Վ. Սիմոնյանը ներգրավված է եղել որպես ամբաստանյալ, ով սակայն մի քանի անգամ դատակոչվել է դատական նիստի, սակայն չի ներկայացել:

Այս խորագրի վերջին նյութերը