Քաղաքական

26.10.2020 22:01


Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Երեկ երեկոյան՝ ուշ ժամի, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր վաղ առավոտյան, Աբեջանի ԶՈւ-ն, որին միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ ստորաբաժանումներ, հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, թողնելով մեքենաները, փախել են:

ՊՆ ներկայացուցչն ասաց նաև, որ մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են:

«Այո, որոշ հատվածներում հակառակորդը ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը