Լրահոս

25.10.2020 11:51


Անմահացավ նաև մեր բարի Եփրեմը

Անմահացավ նաև մեր բարի Եփրեմը
Մարտակերտի համար մղված կռիվներից մեկում ծանր վիրավորվել, ապա զոհվել է Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտ Եփրեմ Հարությունյանը՝ որպես տանկիստ և ռազմական տեխնիկայի լավ մասնագետ իր առջև դրված մարտական խնդիրները կատարելիս։
Եփրեմը բարի, համեստ, դաստիարակված, կարգապահ ուսանող է եղել, լավ է սովորել և բացառիկ պատասխաններ հնչեցրել պետական որակավորման քննությանը...
Դժվարանում ենք սփոփանքի խոսքեր ասել հերոսի ծնողներին, հարազատներին, ընկերներին, նրան ճանաչող մարդկանց, բայց մի բան հաստատ է. Եփրեմի անունն ու հիշատակը միշտ կապրեն բոլորիս սրտերում ու հիշողություններում...
Փառք ու խոնարհում մեր Եփրեմին... Հաղթանակը արդեն մոտ է...
Անդրանիկ Սարիբեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը