Քաղաքական

23.10.2020 22:36


Գրեթե ողջ օրը Ադրբեջանը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Գրեթե ողջ օրը Ադրբեջանը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ․ Արծրուն Հովհաննիսյան

Առավոտյան ադրբեջանական զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները ռազմաճակատի տարբեր ուղղություններով, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ երեք արկ է ընկել Բերձորի տարածաշրջանում։

Նա մանրամասնեց, որ օրվա ընթացքում հատկապես թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ ու հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած ադրբեջանական հրոսակախմբերի ու դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները։

«Այս ուղղությամբ կան հաջողություններ, գրեթե լիովին մաքրվել է Շեխեր բնակավայրը իր հարակից անտառներով, որոշ բնակավայրերի հարակից անտառներում չեցոքացման աշխատանքները շարունակվում են»,-նշեց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը Ադրբեջանը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի փորձ տապալվել է, զգալի կորուստներ կրելով՝ հետ են շպրտվել։

«Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, կորցնելով զրահատեխնիկան, դիմել են փախուստի, փորձել են պատսպարվել մոտակա ձորերում ու անտառներում»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ լարվածությունը պահպանվում է, հիմնական օջախային մարտեր են, հստակ բնագծեր չկան։

«Տարբեր ճանապարհների, գետերի շուրջ փորձում են հարձակումներ իրականանցնել, որոնք չեզոքացվում են մեր ԶՈՒ-երի կողմից»,-ասաց Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը