Քաղաքական

22.10.2020 22:51


ՀՀ վարչապետը պատրաստ է հանդիպել Ալիևին, սակայն դրա համար պետք է լինեն անհրաժեշտ նախադրյալներ

ՀՀ վարչապետը պատրաստ է հանդիպել Ալիևին, սակայն դրա համար պետք է լինեն անհրաժեշտ նախադրյալներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հարցին՝ պատրա՞ստ է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, տարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ և արդյոք հրավեր ստացել է: «Պաշտոնական հրավեր չի եղել: Բայց ես այսպես եմ հասկանում, որ և՛ Ալիևը, և՛ ես հաստատել ենք մեր պատրաստակամությունը հանդիպել և փորձել հասնել այս իրավիճակի դիվանագիտական լուծմանը: Իհարկե, ես պատրաստ եմ, բայց պետք է, որպեսզի այդ հանդիպման արդյունավետության համար անհրաժեշտ նախադրյալներ լինեն»,-ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետը:

Հարցին, թե որտե՞ղ կարող է տեղի ունենալ հանդիպումը, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Մոսկվայում»:

ՀՀ կառավարության ղեկավարը հավելել է, որ բովանդակային բանակցությունները Երևանի համար նշանակում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում:

Հարցին՝ դա Լեռնային Ղարաբաղի անկախությո՞ւնն է, թե՞ Հայաստանին միավորումը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգանքը և իրավունքի պաշտպանությունն է»:

Այս խորագրի վերջին նյութերը