Քաղաքական

22.10.2020 18:02


Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքերը Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ․ Զախարովա

Մոսկվան շարունակում է ակտիվ ջանքերը Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ․ Զախարովա

Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերը, որոնք ուղղված են արյունահեղության դադարեցմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին հոկտեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, մասնավորապես, քննարկվել են հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ադրբեջանի արտգործնախարարի եւ Հայաստանի արտգործնախարարի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Ինչպես եւ նախկինում` մենք աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում»,-նշել է նա:

Զախարովան հավելել է, որ միջնորդների հաջորդ հանդիպումը նախատեսված է վաղը Վաշինգտոնում:

Ռուսաստանի Դաշնության ռազմական փորձագետները վերահսկողության տակ են պահում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններին մասնակցող օտարերկրացի ահաբեկիչների առկայության փաստը: Այս մասին ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռազմական փորձագետները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները այդ հարցը պահում են ամբողջական վերահսկողության տակ: Այն մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք նաև հրապարակային, բայց կարող եմ ձեզ հավաստիացնել, որ ոչ հրապարակային աշխատանքները տարվում են շատ ակտիվորեն, որովհետև այն իսկապես մեզ համար հանդիսանում է լուրջ խնդիր»,-նշել է Զախարովան:

Այս խորագրի վերջին նյութերը