Բժշկական դիմակի փոխարեն սովորական շարֆ օգտագործելը վատ գաղափար է, քանի որ շարֆը չի կարող պահել վիրուսները, ավելին, երկար կրելու դեպքում այն բարենպաստ միջավայր է ստեղծում դրանց բազմացման համար: Այսպիսի կարծիք է հայտնել ընդհանուր պրակտիկայի բժիշկ Ելենա Աստրախանցևան (Ռուսաստան):
Ինչպես հաղորդում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը, վիրուսներից պաշտպանվելու համար, մասնագետի խոսքով, պետք է մեկանգամյա բժշկական դիմակներ կրել:Իսկ շարֆ կամ շալ կարելի է կրել աշնան երկրորդ կեսին, որպեսզի պարանոցը տաք լինի նույնիսկ բաճկոնի առկայության դեպքում, բայց դրանցով դիմակը փոխարինել չի կարելի:
Մասնագետը նաև հիշեցրել է, որ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման համար խորհուրդ է տրվում բավականաչափ քնել, մաքուր օդին քայլել, ֆիզիկական վարժություններ կատարել, տարածքը օդափոխել, թարմ բանջարեղեն, մրգեր, ոչ յուղոտ միս և ձուկ ուտել, իսկ մրսածության առաջին իսկ նշանների դեպքում դիմել մասնագետներին և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Կարելի՞ է արդյոք դիմակի փոխարեն շարֆ օգտագործել
Բժշկական դիմակի փոխարեն սովորական շարֆ օգտագործելը վատ գաղափար է, քանի որ շարֆը չի կարող պահել վիրուսները, ավելին, երկար կրելու դեպքում այն բարենպաստ միջավայր է ստեղծում դրանց բազմացման համար: Այսպիսի կարծիք է հայտնել ընդհանուր պրակտիկայի բժիշկ Ելենա Աստրախանցևան (Ռուսաստան):
Ինչպես հաղորդում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը, վիրուսներից պաշտպանվելու համար, մասնագետի խոսքով, պետք է մեկանգամյա բժշկական դիմակներ կրել: Իսկ շարֆ կամ շալ կարելի է կրել աշնան երկրորդ կեսին, որպեսզի պարանոցը տաք լինի նույնիսկ բաճկոնի առկայության դեպքում, բայց դրանցով դիմակը փոխարինել չի կարելի:
Մասնագետը նաև հիշեցրել է, որ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման համար խորհուրդ է տրվում բավականաչափ քնել, մաքուր օդին քայլել, ֆիզիկական վարժություններ կատարել, տարածքը օդափոխել, թարմ բանջարեղեն, մրգեր, ոչ յուղոտ միս և ձուկ ուտել, իսկ մրսածության առաջին իսկ նշանների դեպքում դիմել մասնագետներին և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Աղբյուրը՝ med.news.am