Քաղաքական

21.10.2020 15:34


Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

Ի հավելումն վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ:

***

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել:

«Ի շարունակումն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցների և ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի միջնորդությամբ տարվող աշխատանքների՝ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման օրակարգում էին ԼՂ համակարտության գոտում օպերատիվ իրադրության և կրակի դադարեցման համաձայնությունների կատարման հարցերը։

Բարձր գնահատելով Ռուսաստանի և նախագահ Պուտինի անմիջական ջանքերը կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում` Նախարար Մնացականյանը փաստեց, որ ձեռք բերված համաձայնությունները մնում են թղթի վրա Ադրբեջանի ուխտադրուժ կեցվածքի և իրավիճակի ապակայունացմանը միտված քայլերի հետևանքով։

Վերահաստատելով Հայաստանի հավատարմությունը կրակի դադարեցման շուրջ հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ նախարար Մնացականյանը որպես առաջնահերթ նպատակ ընդգծեց վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը