Աշխարհ

21.10.2020 14:24


«Արթնացիր, աշխարհ։ Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան (լուսանկար)

«Արթնացիր, աշխարհ։ Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ». Հրուշ Աճեմյան (լուսանկար)

Հայազգի հայտնի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շարունակում է հետևորդներին տեղեկացնել Արցախում ծավալվող իրադարձությունների մասին։

Հրուշը, որն օրեր առաջ հայտնել էր Արցախում ազգականի զոհվելու մասին և նշել, որ թուրքերից ու ազերիներից ստացած սպառնալիքներն իրեն երբեք չեն լռեցնի, Instagram-յան էջում մի քանի հրապարակում է արել։

IMG_0286

Վիզաժիստը, որը մտերիմ հարաբերություններ ունի Քիմ Քարդաշյանի հետ, կիսվել է օգտատերերից մեկի տեսանյութով, որում խոսվում է այն մասին, որ Հայաստանը պայքարում է ահաբեկչության դեմ։ «Արթնացիր, աշխարհ։ Հայաստանը պայքարում է գլոբալ ահաբեկչության դեմ»,-գրել է Հրուշը՝ օգտագործելով «Հայաստան», «Արցախն ուժեղ է» հեշթեգերը։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը