Աշխարհ

21.10.2020 12:06


Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1351 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1351 նոր դեպք

Հոկտեմբերի 21-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավարակով վարակման 1 351 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 21 208 դեպք:

Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմել է՝ 9 003։

Կորոնավարակի հետևանքով մահացել է 172 մարդ։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 64 462 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 3 071 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը