Աշխարհ

21.10.2020 11:54


ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա

ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա

Միրիլենդի բնակչին ձերբակալել և հարձակման մեջ մեղադրել են այն բանից հետո, երբ նա կրակել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցների վրա, որոնք մեքենայից նրան մի քանի ազդանշան են տվել, երբ նա իր բակում փակցնում Էր BLM նշանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBS News հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել շաբաթ օրը, երբ Նիլ Հոուքն իր որդու հետ, ի պաշտպանություն Թրամփի, մեծ տրանսպարանտով մեքենայից մի քանի ազդանշան Է տվել իր հարևանին, որը բակում փակցնում Էր Black Lives Matter նշանը:

«Նա թեքվեց: Նա այնտեղ զենք ուներ, հանեց այն և նշան բռնեց: Մենք տարակուսանքի մեջ Էինք: Հաջորդը, ինչը մենք լսեցինք, զենքով կրակոցն Էր»,-հեռուստաալիքը մեջբերում Է Հոուքի խոսքը:

Նա նշել Է, որ ավելի վաղ երբեք չԷր հանդիպել իր հարևանին:

Ինչպես հաղորդում Է հեռուստաալիքը, կրակողին սպառնում Է մինչև 100 տարվա բանտարկություն, սակայն տուժածը հայտարարել Է, որ նրա համար նման պատիժ չի ցանկանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը