Աշխարհ

20.10.2020 14:33


«Հեռացրեք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել». La Casa De Papel-ից Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը (տեսանյութ)

«Հեռացրեք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել». La Casa De Papel-ից Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձով դիմել է միջազգային հանրությանը (տեսանյութ)

«Թղթե տունը» իսպանական հայտնի հեռուստասերիալում Բոգոտային մարմնավորող իսպանահայ դերասան, նախկին բռնցքամարտիկ Հովիկ Կեուչկերյանը տեսաուղերձ է տեղադրել Յութուբի իր էջում` հաջակցություն Հայաստանի և Արցախի:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես միջազգային մամուլն է այն անվանում, իրականում հակամարտություն չէ, այլ ագրեսիա, ներխուժում և օկուպացիա, դա Էրդողանի Թուրքիայի և Ալիևի Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղսպանություն սկսելու հստակ փորձ է: Դա ավելին է, քան պատերազմ: Հայաստանն Արցախի հետ միասին ունի 3.150.000 բնակչություն, Թուրքիան Ադրբեջանի հետ ունի 92 մլն բնակչություն: Բացի այդ, Ադբեջանն ու Թուրքիան միասին ունեն 25 անգամ ավելի ուժեղ և տեխնիկապես ավելի զինված բանակ, քան հայկականը: Եվ. կարծես թե. այդ ամենը քիչ է, նրանց շարքերում են նաև վարձկաններ և սիրացի ահաբեկիչներ, որոնց վարձել են, որպեսզի սպանեն հայ զինվորականներին, խաղաղ բնակիչներին: Ես պնդում եմ, որ դա ավելին է, քան պատերազմ: Հայաստանը մտադիր չէ զավթել ինչ-որ մեկին և ոչ էլ կոտորել կամ պատերազմել որևէ մեկի հետ: Հայերն ուզում են ապրել խաղաղ և բարգավաճել իրենց մայր հայրենիքում, աշխարհի բոլոր հայերի սուրբ երկրում, բայց հերթական անգամ ստացվում է, որ այդ իրավունքը չունենք»,-ասել է նա:

Տեսանյութում Հովիկը նաև ընդգծում է, որ Թուրքիան, օգտագործելով համաշխարհային պանդեմիան, փորձում է իրագործել 1915 թվականին իր նախնիների կիսատ թողած գործը: «Հեռացրե՛ք Էրդողան անունով քաղցկեղը, քանի դեռ այն չի տարածվել: Եթե ոչ, վաղ, թե ուշ ստիպված կլինեք գործ ունենալ ձեր իսկ Ադոլֆ Հիտլերի հետ 21-րդ դարում: Հիացմունքս, ամբողջ սերս, աղոթքներս Արցախի ու Հայաստանի ողջ քաղաքացիական բնակչությանը, մարտական գործողությունների ընթացքում ընկած և հերոսացած զինվորներին և նրանց ընտանիքներին, զինծառայողներին, ովքեր այս պահին կրկին ատամներով պաշտապանում են մեր սուրբ հողը: Իմ հայ քույրեր և եղբայրներ, դուք մենակ չեք, Աստված օրհնի Ձեզ»,-նշել է նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը