Լրահոս

19.10.2020 17:13


Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է (տեսանյութ)

Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է (տեսանյութ)
Այսօր ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի մասնագիտական տոնն է: Պատերազմի Աստծո երդվյալները ինչպես 20-րդ դարավերջի մեր գոյապայքարում, ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող մարտական գործողություններում փայլուն են իրականացնում առաջադրված մարտական խնդիրները՝ անչափելի մեծ կորուստներ պատճառելով թշնամական զինուժի անխտիր բոլոր զորատեսակները ներկայացնող ստորաբաժանումներին և հսկայական աջակցություն ցուցաբերելով ՊԲ-ի պաշտպանվող ու գրոհող ստորաբաժանումներին:
ՊԲ-ի հրթիռահրետանային զորքերի և բազում՝ իրոք վիրտուոզ հրետանավորների մասին դեռ շատ է խոսվելու: Իսկ առայժմ՝ պատերազմական փոքրիկ տեսաբացիկ, որի հասցեատերերը հրետանավորի բարձր առաքելությունը կատարող բոլոր զինվորականներն են, կամավորականներն ու պահեստազորայինները:
ԱՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը