Լրահոս

19.10.2020 13:49


Դու Հերոս ես, բայց քո տարած պատերազմը մեզ համար կիսատ է մնալու․․․

Դու Հերոս ես, բայց քո տարած պատերազմը մեզ համար կիսատ է մնալու․․․

Արցախում մղված ռազմական գործողությունների ընթացքում՝ ադբեջանակա ագրեսիան հետ մղելու ժամանակ, զոհվել է Սյունյաց աշխարհի հպարտ մի արծիվ՝ Արշակը։ Սահմանի հարավային ուղղությամբ ընթացող թեժ մարտերի ժամանակ տասնյակ կյանքեր փրկած արծվի թռիչքն ընդհատվեց։ Դաժան ոսոխի մահաբեր հարվածը, ցավոք, չշրջանցեց Արշակին և իր գումարտակի տասնյակ զինվորներին։

Արշակ Հրաչիկի Փարամազյան

Ծնվել է 1983 թվականի մայիսի 5-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 2004-2006 թվականներին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, ծառայության է անցել ՀՀ ՊԲ-ում։ Ծառայության ընթացքում՝ հայրենիքի պաշտպանության համար դրսևորած բացառիկ արիության համար, արժանացել է մի շարք շնորհակալագրերի և պատվոգրերի։ Նրա մատուցած ծառայությունը հայրենիքին մեծ է եղել նաև ռազմի դաշտից դուրս։

Ամուսնացած էր։

Ունի 2 որդի։

***

Արշակ, եղբայր մեր, գուցե սա քո երկրորդ ծնունդն է։

Քեզ հողարկավորեցին Կապան քաղաքի Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանատանը՝ սպարամետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին դեմ դիմաց, որ նայեք միմյանց աչքերի մեջ ու անվերջ խոսեք Հայրենիքից․․․ Հայրենի հողն աճյունովդ սփոփվեց․․․Սրբացավ․․․Դու Հերոս ես, բայց քո տարած պատերազմը մեզ համար կիսատ է մնալու․․․

Աղբյուրը`zham.am

Այս խորագրի վերջին նյութերը