Քաղաքական

02.10.2020 00:39


ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց

ՀՀ տարածք ներխուժած թշնամական 4-րդ ԱԹՍ-ն ևս ոչնչացվեց

Հայաստանի տարածք ներխուժած թշնամական 4 անօդաչու թռչող սարքերից չորրորդը ևս ոչնչացվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ և դուխով: Հաղթելու ենք»,-գրել է Փաշինյանը:

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի ՀՕՊ ուժերը խոցել են հակառակորդի 3 ԱԹՍ, ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը