Քաղաքական

01.10.2020 16:23


Արցախ. վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան (լուսանկար)

Արցախ. վիրավոր լրագրողներին տեղափոխող մեքենան (լուսանկար)

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հովհաննես Մովսիսյանը լուսանկարներ է հրապարակել մեքենայից, որն Արցախում տեղափոխել է վիրավորում ստացած լրագրողներին։

Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։

«Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։

00 000 0000 00000

Այս խորագրի վերջին նյութերը