Աշխարհ

01.10.2020 15:08


Վրաստանում կորոնավիրուսի 448 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 448 նոր դեպք է հաստատվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 6 640 դեպք: Ապաքինվել է ևս 299 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 3 419:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5 413 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը:

Բացի այդ, կովիդ-հյուրանոցում գնտվող անձանց թիվն 869 է: Բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Հիշեցնենք, երեկ Վրաստանում արձանագրվել է կորոանվիրուսի 326 դեպք:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը