Քաղաքական

01.10.2020 12:20


Րոպեներ առաջ լուր ստացա՝ մարտերը սկսում են թեժանալ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Րոպեներ առաջ լուր ստացա՝ մարտերը սկսում են թեժանալ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Գիշերը սահմանին թեժ մարտեր չեն եղել, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա, սակայն նշեց, որ առավոտյան մարտերը թեժացել են։

«Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը կրել են անհաջողություն, ՀՀ զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին, մասնավորապես, հակառակորդի զոհերը գնահատվում են 350-ից 360, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավորապես 15 տեսակի զրահատեխնիկա, մեկ «Սմերչ» կայան ու վեց ԱԹՍ»,-ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ րոպեներ առաջ լուր է ստացել՝ մարտերը սկսում են թեժանալ։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը