Լրահոս

30.09.2020 15:07


«Մայրիկին խաբել էր, իբր գնացել է Սևան՝ նկարահանման»․ Հերմինե Գրիգորյան

«Մայրիկին խաբել էր, իբր գնացել է Սևան՝ նկարահանման»․ Հերմինե Գրիգորյան
Դերասան Գևորգ Գրիգորյանը կամավոր մեկնել է պատերազմի դաշտ և գտնվում է առաջնագծում: Այս առիթով զրուցեցինք նրա քրոջ` Հերմինե Գրիգորյան հետ: Նա ասաց.
-Գնացել է սպտեմբերի 27-ին և մեզ չի տեղեկացրել: Մայրիկին խաբել էր, իբր գնացել է Սևան՝ նկարահանման։ Բայց, փաստորեն, արդեն Ստեփանակերտում էր։ Ցերեկը տեսա, որ Facebook-ում օնլայն է: Կապ հաստատեցի, ասաց, որ Ստեփանակերտի շտաբում է: Հերթագրվել է, զենք է ստանում և պետք է մի քանի ժամից բայքեր ընկերների հետ շարժվեն առաջնագիծ: Ռմբակոծության ժամանակ այնտեղ էր եղել: Այդ պահին միակ բանը, որ մտածում էի դա այն էր, թե մայրիկին ինչպես պետք է ասեմ: Երկու օր լուր չունեինք: Երեկ երեկոյան կապ հաստատեց մեզ հետ ու տեղեկացրեց, որ առաջնագծում է, մի փոքր թեժ է, բայց ամեն ինչ լավ է: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չասաց, թե կոնկրետ որտեղ է գտնվում, որ ինֆորմացիան չտարածվի:
Հ.Գ. Գևորգին և մյուս զինվորներին մաղթում ենք անփորձանք ծառայություն: Աստված պահապան թող լինի նրանց:
Աղբյուրը՝ iravunk.com

Այս խորագրի վերջին նյութերը