Քաղաքական

30.09.2020 15:01


Ադրբեջանական երկու բեռնափոխադրող ինքնաթիռներ թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ (լուսանկար)

Ադրբեջանական երկու բեռնափոխադրող ինքնաթիռներ թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ (լուսանկար)

razm.info-ն գրում է, որ Flightradar24 հարթակում երևում է` ադրբեջանական «Silk way airlines» ավիաընկերության (որի մասնաբաժինների զգալի հատվածը պատկանում է Իլհամ Ալիև դուստր Արզու Ալիևային) երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել կամ Իսրայելից հետ․ առաջինը՝ IL-76TD ZP4612֊ը, Իսրայելի Ուվդա շրջանի (որտեղ կա ավիաբազա) մոտակայքից թռնում է դեպի Բաքու։

Մյուսը՝ IL-76TD-90VD֊ն, Բաքվից դուրս է եկել, այժմ Վրաստանի օդային տարածքով անցնելով մտել է Թուրքիայի տարածք, ու ամենայն հավանականությաբ գնում է դեպի Իսրայել։ Առայժմ հետևում ենք ինքնաթիռների ընթացքին։

***

Ադրբեջանական երկրորդ ինքնաթիռը, որը դուրս էր եկել Բաքվից ու մտել Թուրքիայի օդային տարածք, ամենայն հավանականությամբ, չգնաց Իսրայել, այլ մնաց Թուրքիայում, քանի որ Անկարայի մոտակայքում ինքնաթիռը սկսեց նվազեցնել բարձրությունը, այնուհետ դուրս եկավ ռադարային համակարգի տեսադաշտից:

1 (2) 2 (2)

Այս խորագրի վերջին նյութերը