Աշխարհ

30.09.2020 13:49


«Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում» . Քիմ Քարդաշյանը ԼՂ ռազմական գործողություների մասին իրազեկող տեսանյութ է հրապարակել

«Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում» . Քիմ Քարդաշյանը ԼՂ ռազմական գործողություների մասին իրազեկող տեսանյութ է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ֆեյսբուքյան, թվիթերյան իր էջերում կիսվել է Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների մասին տեսանյութով, որում խոսվում է ադրբեջանական հարձակման և դրա հետ կապված միջազգային հանրության «քայլերի» մասին:

1 րոպե տևողությամբ տեսանյութին կից Քարդաշյանը «Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում» գրառումն է կատարել: Դրանում հայկական արմատներով մի աղջիկ պատմում է, որ Ադրբեջանը հերքում է ԼՂ-ի վրա առաջինը հարձակվելու փաստը և Թուրքիայի աջակցությամբ ապօրինի ռազմական գործողություններ է իրականացնում այստեղ: Պարզապես ծիծաղելի է դիտարկվում նաև այն, որ միջազգային հանրությունը միաբերան հայտարարում է, թե մտահոգված է ստեղծված իրավիճակով, սակայն նրանց մտահոգությունն այդպես էլ որևէ գործողության չի վերածվում:

«Մենք՝ հայերս, չնայած, որ խաղաղություն ենք ուզում, մեր ընկերներին, եղբայրներին, ամուսիններին, հայրերին, պապիկներին կռիվ ուղարկելուց բացի այլ տարբերակ չունենք, քանի որ չենք ուզում մահանալ»,-այս խոսքերով էլ ավարտվում է տեսանյութը:

Աղբյուրը՝ slaq.am

Այս խորագրի վերջին նյութերը