Լրահոս

30.09.2020 13:07


«Կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում». Արցախում ծանր վիրավորում ստացած դերասան Վահագն Սամվելյանն արհեստական կոմայի մեջ է

«Կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում». Արցախում ծանր վիրավորում ստացած դերասան Վահագն Սամվելյանն արհեստական կոմայի մեջ է

«Վերջին ուսուցիչը» սերիալից հայտնի դերասան Վահագն Սամվելյանը Արցախում ծանր վիրավորում է ստացել և այժմ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Այս մասին տեղեկանում ենք Վահագնի ինստագրամյան էջից, որտեղ ասվում է, որ նրա մոտ «ամեն ինչ լավ է». «Վիրահատությունը լավ է անցել, կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: Վահագը արհեստական կոմայի մեջ է, ժամանակի ընթացքում դուրս կգա էդ վիճակից ու ամեն ինչ լավ կլինի: Վահագի կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում»:

Պատերազմում վիրավորված ընկերոջն առողջություն են մաղթում նաև ընկերներն ու գործընկերները: Դերասանուհի Վիկտորիա Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` «Վահագ, մեր Վահագ, մեր հերոս, մեր պայքարող ու մեր պաշտպան, մեր անպարտելի, մեր արժանի զավակ, մեր հայաստանցի, մեր ամենաուժեղ,մեր կամք, մեր թևեր, մեր ազատություն... ամբողջ սրտով ուզում եմ ապաքինվես, առողջանաս... ամբողջ հոգով շնորհակալ եմ քեզ քո արիության, քաջության ու անպարտելի տեսակի համար... սրտիս հերոս, ընկեր, տաղանդավոր մարդ, զինվոր...»:

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը