Աշխարհ

30.09.2020 10:07


Ադրբեջանի կորուստներից ևս 35-ի անունները հայտնի են

Ադրբեջանի կորուստներից ևս 35-ի անունները հայտնի են

Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը շարունակվում է, ու, բնականաբար, ամեն ժամ ավելանում է երկու կողմերի կորուստների թիվը։ Ներկայացնում ենք սպանված ադրբեջանցիների ևս 35 անուն, որը գումարելով նախկին երկու ցուցակներին, ընդհանուր առմամբ ստանում ենք 82 հայտնի անուն։ Կարևորը՝ սոցցանցերում ադրբեջանցիների գրառումները գնալով ավելանում են, կրկին նշենք՝ սրանք առայժմ միայն մեզ մոտ եղած տվյալներից համակարգված անուններն են։

  1. Գյոզալով Խալիդ Հասան օղլու (Gözəlov Xalid Həsən oğlu), ավագ լեյտենանտ, Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) օդաչու, ծնված՝ 1996 թ., Բիլասուվարի շրջանի Աշաղը Ջյուռալի գյուղի բնակիչ;
    • Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք ՊՍԾ ևս մեկ սպանված օդաչուի մասին՝ Ղասիմով Աբբաս Ռզա օղլուն։ Վերջինս սպանվել էր սեպտեմբերի 27-ին։ Ելնելով այն հանգամանքից, որ նա ՊՍԾ-ից էր, ենթադրել էինք, որ սեպտեմբերի 27-ին հայկական կողմի խոցած ուղղաթիռներից առնվազն մեկը Մի-17 է եղել, քանի որ ՊՍԾ-ն այժմ այդ մոդելի ուղղաթիռներ է շահագործում։ Հավանական տարբերակ է, որ Գյոզալով Խալիդը և Ղասիմով Աբբասը եղել են նույն ուղղաթիռի անձնակազմում, սակայն չի բացառվում նաև, որ նրանք խոցված երկու տարբեր ուղղաթիռների օդաչուներ լինեն։
  2. Ալմամմադով Էմին (Emin Əlməddəmov), ծնված 1989 թ., Շամքոր քաղաքի բնակիչ;
  3. Հասանով Ագիլ Նոֆալ օղլու (Həsənov Aqil Nofəl oğlu), լեյտենանտ, 24 տարեկան, սպանվել է սեպտեմբերի 28-ին;
  4. Գուրբանով Ռամիլ Սուդեյիֆ օղլու (Qurbanov Ramil Sudeyif oğlu);
  5. Գասըմով Ֆաիգ Գաչայ օղլու (Qasımov Faiq Qaçay oğlu), փոխգնդապետ, Սումգայիթ քաղաքի բնակիչ: Սպանվել է սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանի ազգային հերոս Հասանգուլու Գասըմովի հարազատ եղբայրն է;
  6. Մամմադով Էլջան Զյոհրաբ օղլու (Məmmədov Elcan Zöhrab oğlu), ենթասպա;
  7. Իբրահիմխելիլով Սոյխան Էլդենիզ օղլու (İbrahimxelilov Soyxan Eldeniz oğlu), Աղդաշի շրջան Աղզիբիր գյուղի բնակիչ;
  8. Իլգար Բյուրջալիև (İlqar Bürcəliyev), Գյանջայի շրջանի բնակիչ;
  9. Զիյա Սամադով (Ziya Səmədov), կապիտան, ռազմաբժիշկ, ծնված՝ 1987 թ., Մասալլը շրջանի բնակիչ;
  10. Ջաֆարլի Ռյոյալ Իքրամ օղլու (Cəfərli Röyal İkrəm oğlu), ծնված՝ 1998թ․, Բայլականի բնակիչ;
  11. Աբբասով Թողրուլ Բայրամ օղլու (Abbasov Toğrul Bayram oğlu), 30 տարեկան, Աղջաբեդիի Հաջըբեդելի գյուղից;
  12. Ասադով Բախըշ Խալիգ օղլու (Əsədov Baxış Xaliq oğlu), Աղդամի բնակիչ;
  13. Բալաքիշիև Գարա Էմիրխան օղլու (Balakişiyev Qara Emirxan oğlu), Բայլականի բնակիչ;
  14. Թաղըև Ալի (Tağıyev Əli), 20 տարեկան, Սալյանի շրջանի բնակիչ;
  15. Սալահով Քյամիլ (Salahov Kamil), Եվլախի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին Թարթառի ուղղությամբ;
  16. Ալլահվերդիև Ռյովշեն (Allahverdiyev Rövşen), ենթասպա, Աղջաբեդիի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ի գիշերը Ֆիզուլու ուղղությամբ;
  17. Օրուջով Նեմեթ Աքբար օղլու (Orucov Nemet Əkbər oğlu), լեյտենանտ, հուղարկավորվել է սեպտեմբերի 28-ին;
  18. Հասանով Սերխան Հաբիլ օղլու (Serxan Həsənov Habil oğlu), Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին;
  19. Ալիև Ֆարիդ Համլեթ օղլու (Əliyev Fərid Hamlet oğlu), 19 տարեկան, Իսմայիլլի շրջանի Քյուրդմաշը գյուղի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 28-ին;
  20. Գաֆարով Սամեդդին Ռասիմ օղլու (Qəfərov Saməddin Rasim oğlu), ենթասպա, Իսմայիլլի շրջանի Գուբախալիլլի գյուղիբնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 28-ին;
  21. Էմին Մամմադով (Emin Məmmədov), ենթասպա։ Սպանվել է սեպտեմբերի 28-ի գիշերը՝ Ֆիզուլու ուղղությամբ;
  22. Զամանով Մահամմադ Ռահման օղլու (Zamanov Məhəmməd Rəhmən oğlu), Նախիջևանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 28-ին;
  23. Աբբասով Աղբաբա (Abbasov Ağbaba), սպանվել է սեպտեմբերի 29-ին;
  24. Բադալով Էլմադդին (Badalov Elməddin), 19 տարեկան, Ֆիզուլու շրջանի Քերիմբեյլի գյուղից։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին;
  25. Ասթանլը Իգբալ (Astanlı İqbal), շարքային, ծնված՝ 1996 թ., Բիլասուվարի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին;
  26. Հյուսեյնով Աքբար (Əkbər Hüseynov), 19 տարեկան, Բաքվի բնակիչ։ Սպանվել է սեպտեմբերի 29-ին;
  27. Մամմադով Ֆախրի Հաբիլ օղլու (Məmmədov Fəxri Habil oğlu), Բաքվի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին;
  28. Մեջիդով Ագիլ Այդին օղլու (Mecidov Aqil Aydin oglu), Թովուզի շրջանի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին;
  29. Իսմայիլով Ագիլ Էլի օղլու (İsmayılov Aqil Eli oğlu), ծնված՝ 1996 թ.: Նախիջևանցի է, սպանվել է Թարթառի ուղղությամբ՝ սեպտեմբերի 29-ին;
  30. Շիրալիև Ինթիգամ Բախտիյար օղլու (Şirəliyev İntiqam Bəxtiyar oğlu), շարքային, ծնված՝ 1997 թ., Գյոյչայ շրջանի Փոթու գյուղի բնակիչ, սպանվել է սեպտեմբերի 29-ին;
  31. Ալիև Բահրուզ Էլման օղլու (Əliyev Bəhruz Elman oğlu), Բաքվի բնակիչ;
  32. Մալիքով Ագիլ (Məlikov Aqil), կապիտան;
  33. Վելիև Հիդի Բախթիյար օղլու (Veliyev Hidi Bəxtiyar oğlu), Գորանբոյի բնակիչ;
  34. Քարիմլի Ռամին (Kərimli Ramin), Իմիշլիի շրջանի բնակիչ;
  35. Ագաքիշիև Նուրան (Nuran Agakişiyev), 18 տարեկան, Բաքվի բնակիչ:

Կրկին նշենք, որ սպանված ադրբեջանցի զինծառայողների թիվը շարունակում է աճել, նոր անուններ կներկայացնենք մեր՝ հաջորդիվ հրապարակվելիք ցուցակներում։ Մինչ այդ կարող եք կարդալ նախորդ 20 և 27 անուն պարունակող ցուցակները։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը