Աշխարհ

28.09.2020 20:16


«Հուսով եմ` այս բոլոր փաստերը կնպաստեն, որ դուք էլ չլռեք». Մաշա Մնջոյանը Հայաստանին աջակցելու կոչով դիմել է իր միջազգային լսարանին (լուսանկար)

«Հուսով եմ` այս բոլոր փաստերը կնպաստեն, որ դուք էլ չլռեք». Մաշա Մնջոյանը Հայաստանին աջակցելու կոչով դիմել է իր միջազգային լսարանին (լուսանկար)

Երգչուհի Մաշա Մնջոյանը, որը միջազգային հանրությանը հայտնի դարձավ «Ավստրալիայի Ձայնը» նախագծի շնորհիվ, Instagram-ում անդրադարձել է Արցախում ադրբեջանական հարձակումներին` կոչ անելով իր արտասահմանցի հետևորդներին անտարբեր չմնալ ստեղծված իրավիճակում և սատարել Հայաստանին ու Արցախին:

«Իմ սիրելի արտերկրացի հետևորդներ, հուսով եմ` դուք երբեք առավոտյան չեք արթնանա «Պատերազմ է սկսվել» հաղորդագրությունից: Հուսով եմ` ստիպված չեք լինի թաքնվել ապաստարանում և քնել թշնամու կողմից ռմբակոծության ձայների ներքո: Հուսով եմ` երբեք չեք լսի, որ ձեզ հարազատ մարդը զոհվել է հերթական հարձակման ժամանակ: Եվ հուսով եմ` դուք գնահատում եք ձեր ապահովությունը և այն, որ ոչ մի ազգ չի փորձում վտանգել ձեր իրավունքը ապրելու ձեր պատմական հայրենիքում: Հուսով եմ` այս բոլոր փաստերը կնպաստեն, որ դուք էլ չլռեք»,-Story բաժնում գրել է Ավստրալիայում բնակվող երգչուհին:

Աղբյուրը` style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը